Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին ազգային հավաքական հրավիրելու մտադրության մասին։
«Մինչև մայիսի վերջ կցանկանայի ասել, որ կլինի այս կամ այն մարզիչը։ Հունիսին երկու հանդիպում ունենք, միևնույն ժամանակ կավարտվի Լա լիգան, իսկ հունիսի 10-ին կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Այնպես չէ, որ Անչելոտին մեզանից որևէ առաջարկ ունի, բայց մենք հետևել ենք նրան, ստուգել՝ արդյոք նա ցանկություն ունի աշխատելու։ Ինձ համար նա հիմնական թեկնածուն է։
Առաջին անգամ ես շատ բացահայտ խոսում եմ այդ մասին, թաքցնելու իմաստ չկա»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։
Նախորդ մրցաշրջանում Անչելոտին Մադրիդի «Ռեալի» հետ հաղթել էր Իսպանիայի առաջնությունը և Չեմպիոնների լիգան։
Բրազիլիայի ներկայիս գլխավոր մարզիչ Ռամոնն է։ Նախորդ գլխավոր մարզիչ Տիտեն թիմից հեռացել է 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի՝ Խորվաթիայի դեմ խաղում կրած պարտությունից հետո։