«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը խոսել է Դավիդ դե Խեայի՝ վերջին շրջանում ցուցադրած անվստահ խաղի մասին:
«Այս ամենը կենտրոնացվածության պակասի արդյունք է: Թոփ ակումբների համար առաջնությունը հաղթելու միակ ճանապարհը ոչինչ հեշտությամբ չտալն է:
Կարծում եմ՝ դե Խեային խանգարում է չկայացած տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»: Նրա մոտ տպավորություն է, որ նա շատ երկար մնաց այստեղ»,-Շմեյխելի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ դե Խեայի սխալների պատճառով ՄՅՈւ-ն արդեն 7 գոլ է բաց թողել: