Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Նա շատ կարևոր խաղացող և մարդ է հանդերձարանում: Նա խաղում է կարևոր դիրքում, հարձակվող, որը կարող է որոշիչ դեր խաղալ։
Նա յուրահատուկ փորձ ունեցող խաղացող է: Համաշխարհային ֆուտբոլում չկա 198 խաղ անցկացրած այլ խաղացող, և դա մեզ համար շատ արժեքավոր բան է։ Սա ֆուտբոլային որոշում է, որը կապված է խաղի հետ։ Ես բարդ ու կարևոր որոշումներ եմ կայացնում թիմի համար։
Կարծում եմ, որ Կրիշտիանուն շատ կարևոր դեր խաղաց այն հանդիպումներում, որոնք մենք անցկացրինք մարտին, և կարևոր է շարունակել պահպանել այս վերաբերմունքը ամեն օր»,-Մարտինեսի խոսքերն է փոխանցում O Jogo-ն։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը Պորտուգալիայի հավաքականը կանցկացնի հունիսի 17-ին։ Այդ օրը թիմը կխաղա Բոսնիա և Հերցեգովինայի հետ։ Հունիսի 20-ին պորտուգալացիները կհանդիպեն Իսլանդիայի հետ։
























































