Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն վիրահատության է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Gazeta Sporturilor-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնագետը բարեհաջող վիրահատվել է ձախ ազդրի կոքսարթրոզի համար։ 4-5 օր հիվանդանոցում գտնվելուց հետո մարզիչը կսկսի վերականգնման երկարաժամկետ ծրագիր:
Ավելի վաղ Լուչեսկուն ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը «Դինամոյում»։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Շովկովսկին։
Լուչեսկուն «Դինամոն» գլխավորում է 2020 թվականից։ Մասնագետի և ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
























































