Չինացի գրոսմայստեր Դին Լիրենը դարձել է աշխարհի 17-րդ չեմպիոնը։ Տիտղոսի համար մրցախաղում նա 2,5-1,5 հաշվով հաղթել է ռուս Յան Նեպոմնյաչչիին՝ թայ-բրեյքում։
Լիրենը դարձել է աշխարհի առաջին չեմպիոնը Չինաստանից:
«Չեմ կարող հավատալ, որ աշխարհի չեմպիոն եմ: Շատ զգացմունքային պահ է: Չեմ կարողանում զսպել իմ արցունքները: Բարդ մրցաշար էր, շնորհակալ եմ իմ ընկերներին և իմ թիմին»,- Լիրենի խոսքերն է փոխանցում Sport24-ը:
Ավելի վաղ շախմատի աշխարհի չեմպիոն են դարձել ԽՍՀՄ 10 ներկայացուցիչներ, Վիլհելմ Շտայնիցը Ավստրո-Հունգարիայից, գերմանացի Էմանուել Լասկերը, կուբացի Խոսե Ռաուլ Կապաբլանկան, Նիդեռլանդների ներկայացուցիչ Մաքս Յուվեն, ամերիկացի Ռոբերտ Ֆիշերը, ինչպես նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Մագնուս Կարլսենը (Դանիա):