Այսօր՝ ապրիլի 30-ին, կավարտվի շախմատի աշխարհի 2023 թվականի չեմպիոնի կոչման համար ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաչչիի և չինացի Դին Լիրենի հանդիպումը։ Թայ-բրեյքի առաջին պարտիայում շախմատիստները ոչ-ոքի են խաղացել։
Նեպոմնյաշչին խաղում էր սև խաղաքարերով։ Պարտիան ավարտվել է 35-րդ քայլին: Հաջորդ պարտիայում ռուս շախմատիստը կխաղա սպիտակ խաղաքարերով։
Հիշեցնենք, որ Նեպոմնյաշչի-Լիրեն տիտղոսային խաղի 14 պարտիաներից հետո գրանցվել էր ոչ-ոքի՝ 7-7 հաշիվը: