Սաուդյան «Ալ-Վահդայի» հարձակվող Ժան-Դավիդ Բոգելը խոսել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասելով, որ զարմացել է պորտուգալացու պահվածքից, երբ ինքը խաղից հետո նրանից մարզաշապիկ է խնդրել։ Ֆրանսիացին նշել է, որ պորտուգալացին նույնիսկ չի նայել իրեն՝ արհամարհանք դրսևորելով։
«Հանդիպումից հետո ես Ռոնալդուին ասացի, որ նրա մեծ երկրպագուն եմ և նրանից մարզաշապիկ խնդրեցի: Նա սեղմեց ձեռքս, նույնիսկ առանց ինձ նորմալ նայելու, շատ արհամարհական տեսք ուներ։ Ես լռեցի, քանի որ մեծացել էի նրա խաղը դիտելով:
Դեռ հիշում եմ՝ ինչպես էի քոլեջում նրա տեսանյութերը դիտում: Հասկանում եմ, որ նա հիասթափված էր պարտությունից հետո, նա հիանալի մրցակից է, բայց նրա վերաբերմունքն ինձ զարմացրեց։ Նա նույնիսկ խաղադաշտում էր նյարդայնանում՝ գոռալով թիմակիցների վրա»,- Բոգելի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
























































