Իտալիայի կառավարությունը որոշեց կասեցնել մարզական բոլոր իրադարձությունները այն մարզերում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր, մինչև մարտի 8-ը:
Ա Սերիայի 27-րդ տուրի չորս խաղեր կարող են հետաձգվել կամ կայանալու են առանց երկրպագուների. «Ատալանտա» — «Լացիո», Բոլոնիա — «Յուվենտուս», «Ինտեր» — «Սասուոլո» և «Վերոնա» — «Նապոլի»։
Ակումբների մեծամասնությունը պաշտպանում է ոչ թե հետաձգել հանդիպումները, այլ դրանք խաղալ առանց հանդիսականների տարբերակը: Չորեքշաբթի օրը Հռոմում տեղի կունենա Իտալիայի առաջնության բոլոր 20 թիմերի արտակարգ հանդիպում: