Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին Աստանայում ընթացող շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղի 11-րդ պարտիայում ոչ-ոքի է խաղացել Դին Լիրենի հետ։
Պարտիան ավարտվեց 39-րդ քայլին։ Սա 4-րդ անընդմեջ և 6-րդ ոչ-ոքին է այս մրցախաղում։
Ներկայումս մրցախաղում ընդհանուր հաշիվը Նեպոմնյաշչիի օգտին է՝ 6-5։
12-րդ պարտիան կկայանա չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին։