Պորտուգալական «Պորտուի» պաշտպան և ավագ Պեպեն երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է «վիշապների» մամուլի ծառայությունը։
40-ամյա Պեպեն պայմանագիրը երկարաձգել է մինչև 2024 թվականի հունիսը։
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Պեպեն հանդես է եկել ընդամենը երեք ակումբի՝ «Պորտուի», իսպանական «Ռեալի» և թուրքական «Բեշիքթաշի» կազմում։
Այս մրցաշրջանում 40-ամյա ֆուտբոլիստը 28 հանդիպում է անցկացրել և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Պորտուգալիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 133 հանդիպում:
























































