Եկատերինբուրգում ավարտվեց ՌՊԼ-ի 24-րդ տուրի հանդիպումը, որում տեղի «Ուրալը» հյուրընկալեց «Ռոստովին» ու պարտվեց 1-3 հաշվով։
Հյուրերի կազմում 19-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նիկոլայ Կոմլիչենկոն, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում նա դուբլ ձեւակերպեց։ 80-րդ րոպեին Դանիել Միշկիչը մեկ գնդակ ետ բերեց, սակայն «Ուրալը» չկարողացավ խուսափել պարտությունից։ 90-րդ րոպեին հյուրերն ամրապնդեցին իրենց հաջողությունը. «Ուրալի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն իրացրեց Մաքսիմ Օսիպենկոն։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը ռոստովցիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
ՌՊԼ-ում իր անպարտելիության շարքը վեց հանդիպման հասցրած «Ռոստովը» վաստակեց 49 միավոր և ամրապնդվեց 2-րդ տեղում։
























































