Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում արգենտինական «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ ընդունեց կոլումբիական «Դեպորտիվոյին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Հյուրերն առջևում էին հաշվի մեջ 1-0 հաշվով, սակայն արգենտինական գրանդի ֆուտբոլիստներին հաջողվեց խաղավերջում երկու գոլ խփել և հաղթել։
Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանն իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 70-րդ րոպեին։
«Բոկա Խունիորսը» 4 միավորով իր խմբի առաջատարն է երկու տուրից հետո։
























































