Արգենտինացի նախկին հարձակվող Էրնան Կրեսպոն բրազիլացի Ռոնալդոյին անվանել է իր սերնդի լավագույն խաղացող։
«Ռոնալդոն մեր սերնդի լավագույն ֆուտբոլիստն էր: Անկասկած․․. Մեզ համար Ռոնալդոն ֆենոմեն էր։ Մենք բոլորս պարզապես մարդիկ էինք, ովքեր փորձում էին ցույց տալ մեր լավագույն որակները, իսկ նա մեկն էր, ով խաղադաշտում ընդունակ էր մի բանի, որը մյուսները չէին կարող:
Հաճելի էր դիտել նրա խաղը, թեթևության և կախարդանքի համար, որը նա ուներ: Մինչ մենք փորձում էինք «A, B, C» սովորել, նա արդեն յուրացրել էր ամբողջ այբուբենը»,- Կրեսպոյի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
46-ամյա Ռոնալդոն «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն, երեք անգամ ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն խաղացող։
























































