Աստանայում ընթացող շախմատի համաշխարհային թագի համար պայքարի հինգերորդ պարտիայում ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաչչին հաղթել է չինացի Դին Լիժենին:
Նեպոմնյաչչին հաջողության է հասել սպիտակ խաղաքարերով։ Այժմ դիմակայությունում հաշիվը 3:2 է՝ հօգուտ ռուս գրոսմայստերի։
Շախմատիստների միջև հաջորդ պարտիան կկայանա վաղը՝ ապրիլի 16-ին։
Հիշեցնենք, որ կողմերը կանցկացնեն 14 պարտիա: Հավասարության դեպքում կանցկացվի թայ-բրեյք: