87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Վանիկ Զաքարյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
«Հայաստանի շախմատի ֆեդերացիան խորը ցավով տեղեկացնում է, որ 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ (1994-2004 թթ.), Հայաստանի շախմատի կրկնակի չեմպիոն Վանիկ Զաքարյանը:
Պարգևներ և կոչումներ՝
• ՖԻԴԵ-ի միջազգային կազմակերպչի դիպլոմ (1996)
• Նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում
• Շախմատային «Օսկարի» դափնեկիր
• Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2003)
• Մովսես Խորենացու մեդալ
• Անանիա Շիրակացու մեդալ (2003)
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)
«Վանիկ Զաքարյանը մարդ է, ով շատ մեծ ներդրում է ունեցել շախմատի աշխարհում: Վանիկը մասնակից է եղել 90-ական թվականների շախմատային հաջողություններին և իր իմաստությունն ու ջանքերն է ներդրել շախմատի զարգացման ոլորտում։ Հայաստանի շախմատային աշխարհը չի կարող չգնահատել և չարժեվորել այդ ամենը», — նշել է ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: