Չինացի գորսմայստեր Դին Լիժենը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի եզրափակիչ մրցախաղի 4-րդ պարտիայում հաղթանակ է տարել՝ 47-րդ քայլում: Չորս տուրից հետո հաշիվը հավասար է՝ 2-2:
Վաղը՝ ապրիլի 14-ին, շախմատիստները կհանգստանան, իսկ ապրիլի 15-ին, կկայանա 5-րդ տուրի պարտիան:
Հիշեցնենք՝ առաջին ու երրորդ տուրի պարտիաներում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երկրորդ պարտիայում Նեպոմնյաշչին հաղթանակ էր տարել: