«Նապոլիի» մամուլի քարտուղար Նիկոլա Լոմբարդոն արձագանքել է Ա Սերիայի ղեկավարության՝ 26-րդ տուրի 5 հանդիպում, այդ թվում «Յուվենտուս»-«Միլան» խաղը, մայիսի 13-ին անցկացնելու որոշմանը.
«Մենք գլոբալ մասշտաբի արտակարգ դրության հետ բախվեցինք՝ կորոնավիրուսի, այդ իսկ պատճառով պետք է հարգենք լիգայի ղեկավարության որոշումը, բայց ֆուտբոլը հենց այն բնագավառն է, որը պաշտպանության կարիք ունի: Կարծում եմ՝ շահագրգիռ բոլոր կողմերի համար արդարացի կլիներ, եթե «Յուվենտուս»-«Ինտեր» խաղը կայանար այս չորեքշաբթի, իսկ ահա Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի երկու խաղերը կարելի էր հանգիստ տեղափոխել մայիսին:
Հակառակ դեպքում մրցաշարերը կաղավաղվեն այս փոփոխություններով: Եթե խաղերն ամեն դեպքում տեղափոխվեն, ապա ճիշտ կլիներ ապահովել Ա Սերիայի ր առանձին թիմերի արդարացիությունը»,- ասել է Լոմբարդոն: