Իտալական Ա Սերիայի նախագահ Պաուլո Դալ Պինոն հայտարարել է, որ «Ինտերի» ղեկավարությունը հրաժարվել է երկրի առաջնության 26-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ խաղը հետաձգել երկուշաբթի՝ մարտի 2-ին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ միլանյան ակումբի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան քննադատել էր կորոնավիրուսի պատճառով խաղերի հետագումը.
«Ա Սերիայի գործադիր տնօրեն Լուիջի Դի Սյերվոյի հետ մենք «Ինտերին» առաջարկեցինք «Յուվենտուսի» հետ խաղն անցկացնել երկուշաբթի երեկոյան, որպեսզի խաղին կարողանան հանդիսականներ ներկա գտնվել: «Ինտերը» կտրականապես հրաժարվեց այդ առաջարկից, այդ իսկ պատճառով ակումբի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի իր որոշման համար, և ոչ թե խոսի մրցաշարի չկայացման մասին:
Մարոտան պաշտպանում է «Ինտերի» շահերը, իսկ ես պետք է հոգամ Ա Սերիայում բոլորի շահերի մասին, ինչը, ցավոք, նշանակում է ամենօրյա կոնֆլիկտներ ու շահերի բախում մյուս ակումբների հետ: Բոլորին կոչ եմ անում մտածել լիգայի ընդհանուր շահերի, և ոչ թե առանձին ակումբների մասին»,- Դալ Պինոյի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը: