«Լեսթերը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Դին Սմիթին գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
52-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Նրա վերջին աշխատավայրը եղել է «Նորվիչ Սիթին» (2021-22), ինչպես նաև նա գլխավորել է «Աստոն Վիլան» (2018-2021) և այլ թիմեր:
Սմիթի մարզչական շտաբում կաշխատեն Քրեյգ Շեքսպիրը, ով 2017 թվականին մարզել է «Լեսթերը» և որպես մարզչի օգնական աշխատել այս թիմում, ինչպես նաև «Չելսիի» նախկին պաշտպան Ջոն Թերին։
30 տուրից հետո 25 միավորով թիմը զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղը։
























































