2022/2023 մրցաշրջանի ավարտին հարձակվող Տեմու Պուկկին կլքի «Նորվիչ Սիթին»՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Այս մասին հայտնում է «դեղձանիկների» պաշտոնական կայքը։
Պուկկին «Նորվիչ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Դրանից հետո ֆինն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 204 հանդիպում, որոնցում խփել է 88 գոլ և 29 գոլային փոխանցում կատարել խաղընկերներին։
«Նորվիչը» ներկայումս խաղում է Չեմպիոնշիփում։ Այնտեղ թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը։ Թիմը պայքարում է փլեյ-օֆֆի ուղեգրի համար, որում կխաղարկվի Պրեմիեր լիգայի ուղեգրերից մեկը։