«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի քանակով զբաղեցրել է երրորդ տեղը։
Ապրիլի 4-ի 37-ամյա անգլիացի կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հետաձգված խաղում (0-0)։ Խաղը 610-րդն էր Միլների համար Պրեմիեր լիգայում: Այս ցուցանիշով շրջանցել է «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին (609 խաղ):
Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռայան Գիգզն է (632 հանդիպում): Ցուցակը գլխավորում է «Աստոն Վիլլայի», «Էվերթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Գարեթ Բարին, որը Պրեմիեր լիգայում անցկացրել է 653 հանդիպում։
Ջեյմս Միլները «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից, և նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։