Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվել է հասնել նրան, որ ազգային թիմի մարզաշապիկի գույնի փոփոխվի:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) ֆուտբոլիստուհիների բողոքներից հետո համաձայնել է ընթացք տալ կանանց հավաքականի մարզահագուստի շորտերի գույնի փոփոխությանը:
Մարզիկները դժգոհ են եղել այն հանգամանքից, որ դաշտանային ցիկլի ժամանակ ստիպված են եղել խաղալ սպիտակ շորտերով և հասել են նրան, որ այսուհետ իրենց շորտերը կլինեն կապույտ:
























































