«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը խոսել է այս մրցաշրջանում իր թիմի դիրքորոշման մասին:
«Սա ծանր պահ է. Ինչպես միշտ լինում է, երբ մարզիչը հեռանում է ակումբից։ Հեշտ չէ, քանի որ մեր գործը հանդիպումներում հաղթելն է, և երբ մենեջերին հեռացնում են, մենք նույնպես պետք է պատասխանատվություն կրենք դրա համար, ընդունենք այն, ինչ կա։ Մենք պետք է պրոֆեսիոնալ լինենք և ընդունենք իրավիճակը։ Առաջնությունում կայանալու է ինը հանդիպում, և «Չելսին» արժանի չէ մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը: Այնտեղ լինելը հաճելի չէ, բայց մենք բոլորս պետք է միասին մնանք: Մենք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ենք և պետք է վստահ լինենք։ Մենք Եվրոպայի լավագույն ութ թիմերի թվում ենք»,- Հավերցի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
«Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է։