Այսօր՝ ապրիլի 4-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի ութերորդ տուրի հետաձգված խաղում հանդիպեցին «Չելսին» և «Լիվերպուլը»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
Թիմերն արդեն հանդիպել են Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ 21-րդ տուրի հանդիպումն անցկացվել էր Լիվերպուլում և ևս ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։
«Չելսին» ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում 28 խաղում վաստակած 38 միավորով 11-րդն է։ «Լիվերպուլը» մրցաշարային աղյուսակում ութերորդն է։ Յուրգեն Կլոպի թիմը 27 հանդիպումից ունի 42 միավոր։