«Չելսին» Գրեհեմ Փոթերին կվճարի մոտ 13 միլիոն ֆունտ ստերլինգ՝ որպես փոխհատուցում լոնդոնյան ակումբից հեռացվելու համար, հայտնում է Daily Mail-ը:
Հրատարակության տվյալներով՝ ինը ամսում մարզիչների վրա «Չելսիի» ընդհանուր ծախսերը գերազանցել են 50 միլիոն ֆունտ ստերլինգը։
Փոթերի և նրա օգնականների աշխատանքային պայմանագրերի գնումը «Բրայթոնից» արժեցել է ԱՊԼ-ում ռեկորդային՝ 22 մլն ֆունտ: Լոնդոնցիների գլխավոր մարզչի պաշտոնում յոթ ամսում անգլիացի մասնագետը վաստակել է մոտ 7 միլիոն ֆունտ ստերլինգ։
Բացի այդ, «Չելսին» 10 միլիոն ֆունտ է վճարել Թոմաս Տուխելին, ով պաշտոնանկ արվեց նախորդ տարվա սեպտեմբերին:
























































