«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը վերադարձել է հիմնական թիմի մարզումներին։
Դանիացի ֆուտբոլիստը հունվարից չի խաղացել` Անգլիայի գավաթի «Ռեդինգի» դեմ խաղում կոճի վնասվածք ստանալուց հետո:
Էրիկսենը վնասվածք էր ստացել Էնդի Քերոլի սահանկումից հետո:
Քրիստիանը դեռ պատրաստ չէ չորեքշաբթի օրը խաղալ «Բրենտֆորդի» դեմ, սակայն գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն ասել է, որ կիսապաշտպանն առաջընթաց է գրանցել իր վերականգնման հարցում:
























































