Բրունո Լաբադիան հեռացել է «Շտուտգարտի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ակումբի կայքը։
Գերմանացի մասնագետը թիմի ղեկը ստանձնել էր նախորդ տարվա դեկտեմբերին։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 12 հանդիպում՝ տանելով միայն մեկ հաղթանակ՝ Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Պադերբորնի» նկատմամբ։ Բունդեսլիգայում «Շտուտգարտը» վերջին՝ 18-րդ տեղում է։
Լաբադիայի փոխարեն թիմը կգլխավորի Սեբաստիան Հյոնեսը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
«Շտուտգարտն» իր առաջին հանդիպումը նոր մարզչի գլխավորությամբ կանցկացնի ապրիլի 5-ին՝ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում մրցելով «Նյուրնբերգի» դեմ։