Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր նախկին թիմի՝ Լոնդոնի «Չելսիի»՝ գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերին հեռացնելու որոշումը։ Գերմանացի մասնագետն ասել է, որ «արիստոկրատների» ղեկավարության այս արարքը մեծ էմոցիաներ չի առաջացրել իր մոտ, քանի որ անգլիական ակումբում շատ բան է փոխվել։
«Այս մասին լուրը տեսա երեկ երեկոյան շատ ուշ։ Այնպես ստացվեց, որ այդ պահին ես նոր սկսել էի աշխատել «Բավարիայում»: Ինձ իսկապես ամեն ինչ դուր էր գալիս «Չելսիում», այնտեղ շատ ընկերներ եմ ձեռք բերել ողջ կյանքի համար: Բայց ակումբը շատ է փոխվել, ուստի իրականում այս որոշումը ինձ մոտ մեծ էմոցիաներ չի առաջացրել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Bayern&Germany»-ն:
Հատկանշական է, որ Տուխելը և Փոթերը նույն մրցաշրջանում են հեռացվել «Չելսիից»: