«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարկո Սիլվան կարող է գլխավորել «Չելսին», հայտնում է The Mirror-ը։
Պորտուգալացին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների թվում է, որը թափուր է մնացել Գրեհեմ Փոթերի պաշտոնանկությունից հետո։
Անգլիացի մասնագետի՝ լոնդոնյան ակումբը լքելու մասին «Չելսին» հայտարարեց երեկ երեկոյան։
Լրատվամիջոցները գրում են նաև լոնդոնյան ակումբի հետաքրքրության մասին «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի նկատմամբ։























































