«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Նյուքասլի» հետ արտագնա խաղում կրած պարտությունը (0-2).
«Կարծում եմ՝ «Նյուքասլի» ֆուտբոլիստներն արժանի էին այս հաղթանակին: Նրանք ավելի վճռական էին տրամադրված, ավելի շատ կիրք ու գոլ խփելու ցանկություն ունեին։ Մենք ունեինք հնարավորություններ, բայց չօգտագործեցինք դրանք։
Գավաթային մրցաշարերին մասնակցելը ազդո՞ւմ է մեր մարզավիճակի վրա: Ո՛չ, մենք յուրաքանչյուր խաղին նույն կերպ ենք վերաբերվում։ Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր խաղ կարևոր է, յուրաքանչյուր մրցաշար կարևոր է։
Մենք գիտենք, թե որքան դժվար էր այստեղ գալը, և ես գիտեմ, որ նրանք ցանկանում էին ռևանշի հասնել։ Պետք է ցույց տաք նույն կիրքը, ցանկությունն ու վճռականությունը, ինչ մրցակիցը։ Մենք չարեցինք և պատժվեցինք դրա համար։
Վստահ եմ, որ թիմը ճիշտ կարձագանքի: Սա այն է, ինչ մենք ցույց ենք տվել մինչ այժմ ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- մեջբերում է Տեն Հագին BBC-ն։