«Լիվերպուլը» հետաքրքրված է Դանիայի հավաքականի և «Այնտրախտի» կիսապաշտպան Յեսպեր Լինդստրյոմի ծառայություններով։
Գերմանական ակումբը պատրաստ է այս ամառ բաց թողնել դանիացուն, և «Լիվերպուլը», ինչպես «Արսենալը», հետաքրքրված են այս խաղացողով։ Երկու ակումբներն էլ արդեն կապ են հաստատել կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ։
«Այնտրախտը» կցանկանար ստանալ մոտ 50 միլիոն եվրո 23-ամյա խաղացողի համար, սակայն, ըստ Sky Sport Deutschland-ի, 35-40 միլիոնը ևս կարող է բավարար լինել։
Այս մրցաշրջանում Լինդստրյոմը Բունդեսլիգայի 22 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։