Մարտի վերջին «Տոտենհեմը» հրաժեշտ տվեց Անտոնիո Կոնտեին։ Մինչև մրցաշրջանի ավարտը թիմի հետ կաշխատի Քրիստիան Ստելլինին, իսկ ամռանը ակումբը նոր մասնագետ կնշանակի։
Todofichajes-ի համաձայն՝ «Տոտենհեմը» ընտրել է Վենսան Կոմպանիին: Կողմերի միջև արդեն պայմանավորվածություն կա, և եթե չնախատեսված ոչինչ տեղի չունենա, ապա երիտասարդ բելգիացին կգլխավորի թիմն ամռանը։
36-ամյա Վենսան Կոմպանին այժմ աշխատում է «Բարնլիի» հետ Չեմպիոնշիփում։ Թիմը զբաղեցնում է առաջին տեղը երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակում։
Հավելենք, որ «Տոտենհեմն» այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։