«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան և ավագ Հարի Մագուայրը կարող է վերադառնալ «Լեսթեր»: Այդ մասին գրում է բրիտանական The Sun-ը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանը «Յունայթեդը» Մագուայրին դարձրեց աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանը՝ գնելով նրա տրանսֆերը «Լեսթերից» 80 միլիոն ֆունտով։
Այս մրցաշրջանում Մագուայրը հազվադեպ է հայտնվում «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում։
Էրիկ տեն Հագն ավելի շատ վստահում է Ռաֆայել Վարանին և աշխարհի մեկ այլ չեմպիոն՝ Լիսանդրո Մարտինեսին:























































