Հայաստանի հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Спорт-Экспресс-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է խաղացել Էրլինգ Հոլանդի դեմ հավաքականի կազմում և ինչպես է արձագանքել նորվեգացու փոխարինմանը խփած հինգ գոլից հետո Չեմպիոնների լիգայի խաղում.
– Նախորդ տարի Նորվեգիայի հետ ընկերական խաղում դու խաղացիր առաջին խաղակեսը, այդ խաղում դուբլ ձևակերպեց Էրլինգ Հոլանդը։ Ինչպե՞ս է նրա դեմ խաղալը:
-Համեմատելու բան կա։ Նույն Գերմանիայի հավաքականում, ընդհանուր առմամբ, բոլորը թոփ են։ Բայց Հոլա՜նդը… Ես բոլորին ասում եմ՝ նա մարդ չէ։ Նա արագ և հզոր է: Նա մեքենա է․․․ Մինչ այժմ ես չեմ տեսել ավելի ուժեղ խաղացողի։ Նրանց թիմը, ընդհանուր առմամբ, ամբողջ թիմն աթլետներ են, ուժեղ, բայց նույնիսկ այս բոլոր մարզիկների մեջ նա առանձնանում է։ Էդեգորը ևս շատ ուժեղ խաղացող է։ Երբ ես խաղում էի Հոլանդի դեմ, ինչ-որ պահի մտածում էի՝ հինգ մետր ավելի մոտ եմ գնդակին: Բայց ոչ, նա այդ դեպքում նա նույնպես ավելի արագ էր:
– Ի՞նչ զգացիք, երբ Պեպ Գվարդիոլան փոխարինեց նրան Չեմպիոնների լիգայում հինգ գոլից հետո: Պատմության մեջ ռեկորդ սահմանելու հնարավորություն կար, գուցե բոլոր ժամանակների համար:
-Դե, մենք գիտենք, թե Գվարդիոլան որքան է սիրում Մեսսիին, հա՜-հա՛: Միգուցե դիտմամբ է դա արել։ Թեև ավելի ուշ հարցազրույցներից մեկում նա ասաց, որ չգիտեր ռեկորդի մասին, և փոխարինել է նրան, որպեսզի Հոլանդն ապագայում ձգտելու բան ունենա։ Բայց ռեկորդները միշտ հիանալի են: Եվ ես դեռ Հոլանդի այնքան ջերմ երկրպագուն չեմ, որ ցավեմ այդ դրվագի հետ կապված։