«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Աստոն Վիլայից» կրած 0-2 հաշվով պարտությունը, որից հետո թիմը մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղում է գտնվում:
«Ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, պատասխանատվություն ստանձնեցին, փորձեցին, հաճախ էին մտնում տուգանային հրապարակ, հարվածում, գրոհում: Բայց առաջին բաց թողած գոլը շատ վատ ստացվեց։ Երկրորդ գոլը նույնպես հիասթափություն էր, քանի որ լավ սկսեցինք երկրորդ խաղակեսը։
Տեսնենք, թե ինչպես կարող ենք բարելավել մեր խաղը: Պաշտպանությունում մենք շատ ազատ գոտիներ թողեցինք, բայց մենք ինքներս էլ պահեր ստեղծեցինք։
Բայց մրցակցին զիջեցինք գլխավորը՝ գոլերը։ Ես չեմ սիրում մեղավորներ փնտրել, ես պետք է պատասխանատվությունը վերցնեմ ինձ վրա։ Մենք թիմ ենք, պետք է միասնական լինենք։ Մենք հաղթում ենք և պարտվում միասին»,- Փոթերի խոսքն է մեջբերում BBC-ն։