ԱՊԼ 29-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց «Լիդսին»։
Միկել Արտետայի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ժեսուսը, մեկ անգամ էլ աչքի ընկան Ուայթն ու Ջական։
Այս հաղթանակից հետո լոնդոնյան թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 72 միավորով ու 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։Գվարդիոլայի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել։