Այսօր՝ ապրիլի 1-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել է «Լիվերպուլին»։
Այս պահին թիմերը փոխանակվել են մեկական գոլով։ Հանդիպման 27-րդ րոպեին տանտերերի հարձակվող Խուլիան Ալվարեսը հավասարեցրել է հաշիվը։ Էրլինգ Հոլանդը շատ էմոցիանալ է արձագանքել իր խաղընկերոջ գոլին։ Նշենք, որ նորվեգացին բաց է թողել այս հանդիպումը վնասվածքի պատճառով։ Նա հանդիպմանը հետևում է տրիբունայից։