Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը դառնա Մաուրիսիո Պոչետինոն։
Ըստ TyC Sports-ի, ՊՍԺ-ի և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչը նախընտրելի տարբերակն է՝ փոխարինելու Կարլո Անչելոտիին, ով ամռանը հնարավոր է հեռանա Մադրիդի «Ռեալից» և գլխավորի Բրազիլիայի հավաքականը:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմ է Պոչետինոյի նշանակմանը։ Նշվում է, որ մադրիդցիների ղեկավարների մեծ մասը ցանկանում է մարզչի պաշտոնում տեսնել Ռաուլին, ով այժմ աշխատում է Կաստիլյայում։ Այս հարցում վերջնական որոշումը կկայացնի Պերեսը, ուստի Պոչետինոն այս պահին ֆավորիտի կարգավիճակ ունի։
Նշվում է, որ մի քանի օր առաջ Մաուրիսիոն հրաժարվել է վերադառնալ «Տոտենհեմ»։ Նախկինում նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Այաքսը», «Չելսին», ինչպես նաև Բրազիլիայի և Բելգիայի հավաքականները։ Բոլոր հետաքրքրված թիմերը մերժում են ստացել Պոչետինոյից։ Նա անհամբեր սպասում է այս մրցաշրջանի վերջում Մադրիդի «Ռեալը» գլխավորելուն։
Պոչետինոյի վերջին ակումբը ՊՍԺ-ն էր։ Այնտեղից արգենտինացին հեռացավ 2022 թվականի հուլիսին։