«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ ակումբը մրցաշրջանի ավարտից հետո ակտիվ է լինելու տրանսֆերային շուկայում։
«100 միլիոն ֆունտ տրանսֆերների՞ համար: Ես սա չեմ մեկնաբանի, քանի որ մենք նման բաների չենք անդրադառնում։
Բայց մենք մեծ գումար կծախսենք ամռանը տրանսֆերների համար, դա հաստատ կարող եմ հաստատել։ Ակումբը ծախսեր կանի այս ամառ։ Ո՞ւմ ձեռք կբերենք և որքանով, ես այստեղ ասելու ոչինչ չունեմ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմով, «Չելսիի» խաղացող Մեյսոն Մաունթով և «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Մատեուշ Նունեշով։