«Տոտենհեմը» անորոշ ժամանակով մնացել է առանց սպորտային տնօրենի։ Ֆաբիո Պարատիչին լքել է պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Իտալացին ավարտել է իր պարտականություններն ակումբում։
«Այս շաբաթ ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն հայտարարեց Ֆաբիո Պարատիչիի նկատմամբ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) պատժամիջոցներն ամբողջ աշխարհի վրա տարածելու որոշման մասին։ Այս որոշումը կայացվել է մինչև 2023 թվականի ապրիլի 19-ին FIGC-ի պատժամիջոցների դեմ Ֆաբիո Պարատիչիի բողոքի լսումը, որի արդյունքը պետք է քննարկվեր լրացուցիչ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ակումբի կողմից:
Հաշվի առնելով ՖԻՖԱ-ի անսպասելի որոշումը՝ պատժամիջոցներն այժմ կարող են ուժի մեջ մտնել բազմաթիվ իրավասություններում, թեև դրանք կապված են FIGC-ի բողոքարկման հետ:
Հաշվի առնելով ՖԻՖԱ-ի որոշումը՝ Ֆաբիոն պայմանավորվել է ակումբի հետ, որ նա անհապաղ կավարտի պարտականությունները մինչև իր բողոքարկման ավարտը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
FIGC-ն ավելի վաղ 2,5 տարով որակազրկել էր «Յուվենտուսի» նախկին գործադիր տնօրենին՝ թուրինյան ակումբի ֆինանսական խարդախության համար։ Նման պատիժ են ստացել Յուվենտուսի ևս 11 նախկին ղեկավարներ։
Պարատիչին աշխատել է «Յուվենտուսում» 2010–21 թվականներին։ 2021 թվականի ամռանը նա ստանձնեց «Տոտենհեմի» մարզական տնօրենի պաշտոնը։