«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Մանչեսթեր Սիթիի», «Արսենալի» և «Չելսիի» դեմ կայանալիք հանդիպումներից առաջ հայտարարել է, որ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» մի քանի տարի շարունակ առաջնության լավագույն թիմերն են։
«Ամեն անգամ, երբ խաղում ես «Մանչեսթեր Սիթիի» դեմ, դու մոտիվացված ես, անկախ ամեն ինչից: Ես կասեի, որ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում մենք և նրանք եղել ենք առաջնության լավագույն թիմերը, իսկ նրանք շարունակում են իրենց խաղամակարդակն անփոփոխ ցուցադրում են տարեցտարի: Նրանք եթե ոչ լավագույն, ապա լավագույն թիմերից մեկն են աշխարհում: Շաբաթ օրը նույնն է լինելու: Պետք է իսկապես լավ խաղ ցուցադրենք ու խաղային պլանը կատարենք, որպեսզի հաղթելու հնարավորություն ունենանք։ Կարծում եմ, որ մենք կարող ենք արդյունքի հասնել, բայց կարևոր է համոզվել, որ մենք դրան արժանի ենք։
«Չելսին» և «Արսենա՞լը». Կարծում եմ, եթե երեք հիանալի արդյունք գրանցենք, ապա խաղն իսկապես կշարունակվի, և հուսով եմ, որ մրցաշրջանը լավը կլինի: Այս երեք հանդիպումները կարող են որոշել մեր մրցաշրջանը։ Մենք ցանկանում ենք դուրս գալ և հաղթել բոլոր երեք խաղերում, դա է մեր պլանը: Մենք՝ որպես թիմ, մրցաշրջանի ընթացքում վստահության պակաս ունեինք։ Բայց եթե մենք արդյունքի հասնենք մեծ թիմերի դեմ, ապա վստահությունը կվերադառնա մեզ»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի»՝ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» և «Արսենալի» հետ հանդիպումները կկայանան համապատասխանաբար ապրիլի 1-ին, 4-ին և 9-ին։























































