«Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Քրիստիան Ստելլինին դիմել է ակումբի երկրպագուներին.
«Մենք գիտենք, որ երբ խաղերում չես հաղթում կամ պարտվում ես, երկրպագուները դժգոհ են։ Սա նորմալ է, և մենք պետք է համակերպվենք դրա հետ: Ամբողջ անձնակազմը, մենք, խաղացողները ցանկանում ենք քրտնաջան աշխատել մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ սա մեր ակումբն է, և մենք ցանկանում ենք միավորել բոլորին։ Սա կարևոր է առաջիկա 10 խաղերի համար։
Ինձ համար մեծ պատիվ է, զգում եմ, որ ճիշտ դիրքում եմ՝ մարտահրավերն ընդունելու համար: Ես ուզում եմ դա անել ողջ անձնակազմի հետ՝ Ռայան Մեյսոնի հետ, դա շատ կարևոր է ինձ և ակումբի համար, և կարևոր էր, երբ մենք ղեկավարում էինք թիմը Անտոնիո Կոնտեի բացակայության պայմաններում։ Մենք զգում ենք, որ կարող ենք անել այն, ինչ անում էինք, ցանկանում ենք կատարելագործվել։ Հիմա ճիշտ պահն է պատասխանատվություն ստանձնելու և բոլորս միասին կատարելագործվելու համար»,- Ստելինիի խոսքերն է մեջբերում «Տոտենհեմի» պաշտոնական կայքը:























































