Լոնդոնի «Արսենալը» շարունակում է բանակցությունները հարձակվողական ոճի կիսապաշտպան Բուկայո Սակայի հետ համագործակցության երկարաձգման շուրջ։
Ինչպես հայտնի է դարձել Caughtoffside-ին, ակումբում ցանկանում են նոր պայմանագրում տրանսֆերի փոխհատուցման կետ սահմանել։
Ղեկավարությունը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 120 մլն ֆունտ (136 մլն եվրո): Հենց այս գումարն էլ լոնդոնցիները նախատեսում են նշել որպես որպես փոխհատուցման գումար։
Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի կեսը։
Ընթացիկ մրցաշրջանում Սական առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 12 գոլի (երկուսը 11 մետրանոցներից) և 10 գոլային փոխանցման հեղինակ։