Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ կարող է գլխավորել անգլիական ակումբը:
«Կցանկանայի ինձ փորձել Պրեմիեր լիգայում. Բայց ես կընդունեմ միայն հետաքրքիր նախագծեր։ Ես կմիանամ մի ակումբի, որտեղ կարող եմ մեծ բաներ անել։ Ես նաև առաջարկներ եմ ստացել ազգային թիմերից. բաց եմ բոլորի համար»,- ասել է Էնրիկեն :
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարզիչը հայտնվել է «Տոտենհեմը» գլխավորելու հավանական թեկնածուների թվում։ Տեղեկություն կար նաև, որ իսպանացին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
























































