Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Յեսպեր Լինդստրյոմը ծրագրում է հեռանալ գերմանական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Sport1.de-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ դանիացի կիսապաշտպանի համար արդեն պայքարի մեջ են մտել մոտ չորս խոշոր ակումբներ։ Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» հետաքրքրության մասին, որը խաղացող է փնտրում այս դիրքի համար։
2022/23 մրցաշրջանում Լինդստրյոմը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 խաղի՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ 23-ամյա կիսապաշտպանն այժմ ապաքինվում է վնասվածքից։
























































