«Արսենալի» նախկին հարձակվող Փոլ Մերսոնը բարձր է գնահատել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի խաղային հմտությունները։
«Ես նախկինում ասել եմ դա և նորից կասեմ. Հարի Քեյնը լավագույնն է աշխարհում: Նա շատ բազմակողմանի խաղացող է, և մինչև 35 տարեկանը հեշտությամբ կկարողանա խաղալ նույն մակարդակով, ինչ հիմա։ Նրա գաղտնիքը արագությունն ու ուժը չէ։ Նա անհավանական եզրափակող է, նա կարող է իջնել ավելի ցածր և թելադրել խաղալ, նա կարող է փոխանցում կատարել. նա հիանալի հմտություններ ունի:
Նա այնքան լավ է ավարտում, որ շոկային է, երբ նա բաց է թողնում շանսը: Բազմոցին նստած՝ ես ուղղակի ապշած էի։ Նա գրեթե երբեք չի վատնում շանսերը: «Տոտենհեմը», չնայած բոլոր խնդիրներին, հնարավորություն ունի մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում, և ամեն ինչ Քեյնի շնորհիվ: Նա պարզապես ֆենոմենալ է: Ես նրա մեծ երկրպագուն եմ»,- Մերսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Այս մրցաշրջանում Քեյնը «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































