Ֆրանսիական «Նիցցայի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին, որը նախկինում հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում», խոստովանել է, որ դեռ ջերմ զգացմունքներ է տածում «զինագործների» նկատմամբ և նշել, որ անգլիական թիմի երկրպագուներն արժանի են տեսնել ակումբի լավ խաղը Պրեմիեր լիգայում։
«Արսենալը» առաջվա պես իմ մեծ մասն է: Ես այնտեղ անցկացրել եմ 10 կամ 11 տարի և արել եմ ամեն ինչ, որպեսզի նրանք հաղթեն առաջնությունում։ Ես ակումբի երկրպագու եմ այնպես, ինչպես բոլորը: Ես դեռ ճանաչում եմ ակումբի խաղացողներից ու անձնակազմից շատերին։ Երկրպագուներն արժանի են նրանց լավ ելույթներին», — Ռեմսիի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։
32-ամյա Ռեմսին «Արսենալում» խաղացել է 2008-ից 2019 թվականներին։ Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «զինագործների» կազմում անցկացրել է 369 հանդիպում, որոնցում դարձել է 64 գոլի և 66 գոլային փոխանցման հեղինակ։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 28 հանդիպումներից հետո 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:























































