Ջեյմի Ռեդնապը զարմացած չէ, որ Անտոնիո Կոնտեն ձախողվեց «Տոտենհեմում»:
«Ես չեմ զարմանում, որ Կոնտեն ձախողվեց: «Տոտենհեմում» դժվար է մարզել, միշտ այդպես է եղել:
Եթե նայեք այն մարզիչներին, ովքեր անցել են ակումբով վերջին մի քանի տարիների ընթացքում, ապա նրանք բոլորն էլ իրենց գլուխները խփում էին պատին, և նրանց համար շատ դժվար է եղել որևէ վերահսկողություն ունենալ ակումբի վրա:
«Տոտենհեմը» գտնվում է Դանիել Լևիի («Տոտենհեմի» նախագահ՝ խմբ․) խիստ վերահսկողության տակ. նա ցանկանում է կայացնել բոլոր որոշումները, և ես կարծում եմ, որ դա միշտ եղել է ակումբի գլխավոր խնդիրը։ Կարծում եմ, որ մշակույթը միշտ ի վերուստ է դրված եղել։
Ես 11 տարի անցկացրել եմ «Լիվերպուլում»։ Այն ժամանակ մենք շատ բան չհաղթեցինք, բայց միշտ զգում էինք, որ ակումբը փորձում է ճիշտ խաղացողներ բերել և նշանավոր անուններ ձեռք բերել, որպեսզի համոզվի, որ նրանք կպայքարեն գավաթների համար:
«Տոտենհեմի» հետ ես նման զգացողություն չունեմ: Նրանք իրականում երբեք չեն պայքարել այն մեծ խաղացողների համար, որոնց ցանկանում էին ձեռք բերել:
Եթե «Տոտենհեմը» իսկապես ցանկանում է հաջողության հասնել, ապա դա պետք է փոխվի: Ռիչարլիսոն, Իվ Բիսումա… Ես նրանց չէի անվանի տրանսֆերներ, որոնք կփոխեն ակումբի մշակույթը կամ կհանգեցնեն բաղձալի գավաթների։
Քանի դեռ դա չի փոխվել, քանի դեռ չեն հայտնվել սեփականատերեր, որոնք իսկապես ցանկանում են մրցել և ձեռք բերել մեծ անուններով խաղացողների, միշտ նույն խնդիրը կլինի»,- «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» նախկին խաղացողի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: