«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն լոնդոնյան թիմից հեռանալուց հետո սոցիալական ցանցերում դիմել է ակումբի երկրպագուներին:
«Ֆուտբոլը կիրք է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տոտենհեմում» բոլորին, ովքեր գնահատեցին և կիսեցին իմ կիրքը և իմ ինտենսիվ ապրելակերպը ֆուտբոլում որպես մարզիչ:
Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել երկրպագուներին, ովքեր միշտ իրենց աջակցությունն ու երախտագիտությունն են հայտնել ինձ։ Անմոռանալի էր լսել, թե ինչպես են նրանք երգում իմ անունը։ Մեր համատեղ ճանապարհորդությունն ավարտվեց, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք ապագայում»,- գրել է Կոնտեն։
Կոնտեի հեռացման մասին հայտնի է դարձել երեկ գիշերը՝ մարտի 27-ին։ Իտալացին «Տոտենհեմը» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։