«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է գերմանական ակումբ հրավիրել «Չելսիի» մի քանի խաղացողների, հայտնում է TEAMtalk-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը ցանկանում է վերակառուցել թիմի կազմը։ Նա նախատեսում է բերել «Չելսիի» մի շարք խաղացողների՝ դարպասապահ Էդուարդ Մենդիին և երեք խաղացողների՝ Քրիստիան Պուլիշիչին, Կայ Հավերցին և Մեյսոն Մաունթին:
Տուխելը վերջերս պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ, որը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։